Հրատապ թեմա Հայաստանում
Ծննդօգնությունը 2011 թվականին. Ռազմիկ Աբրահամյան
2011 թվականը ծննդօգնության առումով շատ բարի տարի էր, քանզի ամբողջ հանրապետությունում զգալի չափով նվազել է մայրական մահացությունը:
Եթե 2006, 2008 թվականներին մայրական մահացության ինդեքսը կազմում էր 28-29` 100 000 կենդանածինների նկատմամբ, ապա 2011 թվականին ունեցել ենք 3 մայրական մահացության դեպք, որը կապված չի եղել մանկաբարձական ախտաբանությունների հետ, այլ էքստրագենիտալ հիվանդությունների արդյունք էր:
Շատ ուրախալի էր նորածնային կամ մանկական մահացության նվազումը, սակայն կրկնակի ուրախալի է ծնունդների աճը: 2011-ին ներդրվեց ծննդօգնության հավաստագիր, որը մեծ հեղափոխություն էր առողջապահության ոլորտում, այն ոչ միայն բժիշկներին դարձրեց արժանապատիվ և հնարավորություն ընձեռեց կատարած աշխատանքի դիմաց ստանալու պատշաճ վարձատրություն, այլև ազգաբնակչությանն ազատեց այն հոգսերից ինչ նախկինում կար կապված, այսպես կոչված, բոլոր «շնորհակալություններից»: Այսօր բոլոր ծննդատների դռները բաց են մեր կանանց առջև, ստեղծված են բոլոր պայմանները ծննդաբերելու համար:
Հիմք ընդունելով ծննդօգնության հավաստագիրը` ներդրվեց նաև երեխաների առողջության պետական հավաստագիրը մանկական ծառայություններում, որը ևս մեծապես նպաստեց մանկական մահացության կրճատմանը:
2011թ. ուրախալի ցուցանիշ էր նաև չբերության տոկոսի անկումը: Կրկնակի չափով նվազել է չբերության տոկոսը, որը, կարծես թե, արդեն մոտենում է զարգացած եվրոպական երկրների համապատասխան չափանիշներին: Մեր հանրապետությունում դա պայմանավորված է մի շարք նոր մեթոդների ներդրումով , մասնավորապես ժամանակակից ախտորոշիչ հնարավորությունների, լապարասկոպիկ ճանապարհով այդ մեխանիկական չբերության բուժման և փորձանոթային բեղնավորման ներդրումով, որը լավ արդյունք է տալիս:
Մեծ աշխատանք է տարվել ծննդօգնության հաստատությունների ծառայությունների բարելավման ուղղությամբ, հատկապես, մարզերում: Բժշկական յոթ հաստատություններում վերանորոգվել են մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքները, հագեցվել են ժամանակակից սարքավորումներո: Միաժամանակ ուշադրություն է դարձվել կադրերի ուսուցմանը, մշակվել և տպագրվել են ուղեցույցներ, այդ թվում «Պերինատալ արդյունավետ բուժօգնություն և խնամք» ստվարածավալ աշխատությունը, ամբուլատոր մանկաբարձա-գինեկոլոգիական կամ արտահիվանդանոցային չափորոշիչների մշակումներ և այլն: Այդ ամենով է պայմանավորված այսօրվա մեր հանրապետությունում ծննդօգնության բարվոք լինելը, որն անմիջապես գտնվում է Առողջապահության նախարարության, հանձինս նախարար Հարություն Քուշկյանի անմիջական ուշադրության ներքո և համարվում է մեր հանրապետությունում որպես գերակա խնդիր: Դեռևս 2008-ին ներդրվոլ էր և մինչև օրս կյանքի է կոչվում վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը, Ամենօրյա առիթով կանանց և մայրերին մաղթում եմ, որ հետևեն իրենց առողջությանը, ժամանակին դիմեն գինեկոլոգին պարտադիր գոնե տարին երկու անգամ անցնեն նախնական կանխարգելիչ հետազոտության, առավել ևս, որ այն պետության կողմից ֆինանսավորվում է և կատարվում է անվճար: Անվճար է ոչ միայն գինեկոլոգիական հիվանդների հետազոտությունը, այլև հղիության հսկողությունը, անկախ ծնելիության ձևից ծննդօգնությունը, այդ թվում կեսարյան հատումները, ինչպես նաև հետծննդյան խնամքը և 0-7 տարեկան երեխաների հսկումը:
Մեր կանանց կամենում եմ քաջառողջություն, ամուր ընտանիք, շատ զավակներ, որովհետև մեր ազգի ապագան շատ առողջ նորածիններ ունենալն է, որը համարվում է երկրի ամենամեծ հարստությունը:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն